Մեր մասին

2012 թվականի մարտի 26-ին Մյասնիկյան 3/5 հասցեում իր գործունեությունն է սկսել Չաո Բամբինո մանկական սրճարանը: 4 տարվա ընթացքում Չաո Բամբինոն հասցրել է դառնալ փոքրիկների ժամանցի սիրելի վայրերից մեկը: Մեզ մոտ տիրող ջերմ մթնոլորտը գրավում և կրկին ու կրկին մեր հյուրընկալ հարկի ներքո է հրավիրում մանուկներին, նրանց ծնողներին ու բոլոր նրանց ովքեր ցանկանում են համտեսել մանկության բերկրանքը:

Չաո Բամբինո մանկական սրճարանի հիմնադիր Գրիշա Հարությունյանը, նրա որդին՝ Տիգրան Հարությունյանը աշխատանքը սկսել են մեկ սկզբունքով՝ ուրախ օր պարգևել յուրաքանչյուր երեխայի…

Արդեն 4 տարի Չաո Բամբինո մանկական սրճարանի հոգատար անձնակազմը իր վրա է վերցնում ժպիտներ, անմոռանալի պահեր պագևելու պատասխանատու գործը: Մենք վստահ ենք՝ այն աշխատանքը, որը կատարվում է սիրով գնահատվում է և արժանանում հարգանքի…

Չաո Բամբինո մանկական սրճարանի առաջին հարկում գործում է VIP սրահը, որը կարող է հյուրընկալել մինչև 60 անձի: Այստեղ կարող եք նշել իրադարձություններ բարեկամների, հարազատների, մտերիմների միջավայրում… Չաո Բամբինո մանկական սրճարանի երկրորդ հարկում է գտնվում ընդհանուր սրահը, որը կարող է հյուրընկալել մինչև 120 անձի: Ընդհանուր սրահում անցկացվում է միանգամից մի քանի ծննդյան արարողություն, այն հարմար է նաև մկրտության արարողություններ և մեծ միջոցառումներ անցկացնելու համար…

Չաո Բամբինո մանկական սրճարանի երրորդ հարկում է գտնվում ամենազվարճալի վայրը՝ խաղասրահը՝ հագեցած խաղային ապարատներով, ատրակցիոններով և լաբիրինթով: Խաղասրահում Ձեր փոքրիկների անհոգ խաղին հետևում են մեր հոգատար աշխատակիցները...

Չաո Բամբինո մանկական սրճարանի դիմաց գործու է անվճար ավտոկայանատեղի, ինչը ավելի հարմար է դարձնում Ձեր այցը մանուկների աշխարհ՝ Չաո Բամբինո մանկական սրճարան…